ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իրաքյան Քուրդիստանին

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իրաքյան Քուրդիստանին

ԱՄՆ պետքարտուղարի մերձավորարևելյան հարցերով օգնական Բարբարա Լեֆը հեռախոսազրույց է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ. հաղորդում է Ermenihaber-ը։

Պետքարտուղարի օգնականը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը հյուսիս-իրաքյան քրդական վարչակազմին։

«ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Քուրդիստանին՝ որպես միասնական, բարգավաճ և ժողովրդավարական Իրաքի մի մաս», - ասել է ամերիկացի դիվանագետը։ Վերջինս հույս է հայտնել է, որ առաջիկայում այց կկատարի Իրաք։

Կողմերը քննարկել են նաև քաղաքական վերջին զարգացումներն Իրաքում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս Նեչիրվան Բարզանիին ուղարկած նամակում նշել էր, որ Քուրդիստանը կարևոր դաշնակից է Միացյալ Նահանգների համար։