Միշտ ընկալել ենք այս ողբերգությունը որպես մեր սեփական ցավ․ Զախարովան՝ ցեղասպանության մասին

Միշտ ընկալել ենք այս ողբերգությունը որպես մեր սեփական ցավ․ Զախարովան՝ ցեղասպանության մասին

Մենք միշտ ընկալել ենք այս ողբերգությունը որպես մեր սեփական ցավ և դժբախտություն։ Ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին։

«Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական, հոգևոր, բարոյական ու քաղաքական նշանակություն ունի մեր դաշնակից Հայաստանի, բարեկամ հայ ժողովրդի և Ռուսաստանում բազմամիլիոնանոց սփյուռքի համար»,- ընդգծել է նա։