Անտարբերների իշխանություն. Ալեն Սիմոնյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վայելում է արձակուրդը:
Եվ այդ վայելելու գործընթացը հնարավորինս հանրայնացնում է՝ լուսանկարներ հրապարակելով Նորվեգիայից:
Այս հանգամանքը, սակայն, այդքան աչք չէր ծակի, եթե իր լուսանկարները չհրապարակեր այն օրը, երբ Հայաստանում, որի բարձրաստիճան պաշտոնյան է նա, ողբերգություն տեղի ունեցած չլիներ, որն այս պահի դրությամբ արդեն 11 մարդու կյանք է խլել:
Գիշերը, հիշեցնենք, ողբերգական ՃՏՊ է տեղի ունեցել Գյումրի-Երևան ճանապարհին: Բժիշկներն այս պահին պայքարում են տուժածների կյանքի համար:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ցավակցական խոսքը հրապարակվեց րոպեներ առաջ: Սակայն նույն Ալեն Սիմոնյանը (վայելքների արանքում երևի չի հասցրել), նրա պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը չեն ցավակցել:
Որևէ մեկը չի ասում արձակուրդ մի մեկնեք, անձնական կյանք մի ունեցեք: Բայց...
Լուսանկարներն ամբողջությամբ՝ այստեղ