Հայտնի է 1/4 եզրափակչի 2-րդ մասնակիցը

Կանանց Եվրոպայի 2022 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը հանդիպել է Իսպանիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է գերմանուհիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Այսպիսով Գերմանիայի կանանց հավաքականը 6 միավորով զբաղեցնում է առաջին տեղը B խմբի մրցաշարային աղյուսակում: Գերմանիայի հավաքականը անհասանելի դարձավ մրցակիցների համար և դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ: Երկրորդ տեղում Իսպանիան է 3 միավորով: B խմբում Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների մրցակիցներն են Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականները համապատասխանաբար 3 և 0 միավորներով: Վերջիններիս հանդիպումն ավարտվել է դանիացիների հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Ավելի վաղ 1/4 եզրափակչի ուղեգիր էր ձեռք բերել նաև Անգլիան։ Կանանց Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կտևի մինչև հուլիսի 31-ը։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։