Անդոյի անուղղակի կոչը Փաշինյանին

Անդոյի անուղղակի կոչը Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է, ով ճգնում է ամեն բան անել՝ Արցախի հայաթափության պատասխանատվությունը Փաշինյանի վրայից հանելու համար: 

Ինքնասպանության կոչ 

ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանն անցյալ շաբաթ հրամանագիր ստորագրեց՝ ԼՂՀ լուծարման մասին:
Լրագրողի հարցին՝ այլ ելք կա՞ր, երբ որ այսպես ասած` ատրճանակը պահած է մարդու ճակատին, մարդը ո՞նց կարող էր ուրիշ որոշում կայացնել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է. «Ես կվերցնեի այդ ատրճանակը, որովհետեւ էս արդեն ուրիշ խնդիր է, բա որ եկել էր, չգիտե՞ր, որ ատրճանակ են դնելու գլխին, կարող է ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր»: 
Բարոյական հարթությունը թողնենք մի կողմ, երբ Քոչարյանը մարդուն դրդում է ինքնասպանության: Խոսենք խնդրի քաղաքական կողմի մասին: 

Արցախը հանձնել է Փաշինյանը 

Անդրանիկ Քոչարյանը խեղաթյուրում է իրականությունը: Արցախն իրականում հանձնել է Նիկոլ Փաշինյանը, ով 2022թ-ի հոկտեմբերի 6-ին ստորագրել է քառակողմ հայտարարություն՝ ճանաչելով Արցախը ունիտար Ադրբեջանի մաս: Սա «կանաչ լույս» վառեց Ալիևի ցեղասպան քաղաքականության համար, իսկ Սամվել Շահրամանյանի հրամանգիրն ընդամենն այս ամենի մեխանիկական հետևանքն է: Շահրամանյանն այս ամենն արել է՝ գոնե Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու նպատակով:
Իսկ գուցե Անդրանիկ Քոչարյանն ինքնասպանության անուղղակի ակնարկ է արել հենց Փաշինյանին...