Ուկրաինա հումանիտար բեռ ուղարկվե՞լ է. ԱԳՆ-ն մեկնաբանություն չունի

Ուկրաինա հումանիտար բեռ ուղարկվե՞լ է. ԱԳՆ-ն մեկնաբանություն չունի

Քիչ առաջ մամուլը լուր հրապարակեց, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ Հայաստանը հումանիտար բեռ է ուղարկել Ուկրաինա։

Բնական է, որ խոսքը պետական մակարդակով ուղարկված աջակցության մասին պետք է լինի։ Ինչը մեծաթիվ հարցեր է առաջ քաշում, եթե հիշենք, որ Ուկրաինայի իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո շնորհավորեցին Ալիևին... էլ չասենք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է ու այս պահին էլ Ուկրաինայի հետ պատերազմում է:

MediaHub.am-ը ԱԳՆ-ից ճշտեց, թե արդյո՞ք այս լուրը համապատասխանում է իրականությանը։

«Այս պահին մեկնաբանություն չունենք»,- ասացին ԱԳՆ լրատվական բաժնից։ Կառավարության լրատվական ծառայությունից նշեցին, որ տեղեկություն չունեն:

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը ևս զերծ մնաց մեկնաբանությունից։
Այդուհանդերձ, եթե այս լուրը համապատասխանում է իրականությանը, ապա դա լրիվ այլ ուղեծիր է դուրս բերում հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը:

Նարե Գնունի