Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրում

Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրում

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն իր հրամանով Թիմուր Իվանովին ազատել է փոխնախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության աղբյուրին։

Ապրիլի 24-ին Baza Telegram ալիքը, վկայակոչելով քննչական մարմինների աղբյուրին, գրել է, որ Թիմուր Իվանովը, ըստ որոշ աղբյուրների, «տիեզերական կաշառք» է ստացել շինարարական ընկերություններից, որպեսզի նրանք պայմանագրեր ստանան ՊՆ-ից։