Օդային տագնապի փորձնական միացում չի լինելու․ ԱՀ ՆԳՆ

Օդային տագնապի փորձնական միացում չի լինելու․ ԱՀ ՆԳՆ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են․

«Հարգելի հայրենակիցներ,

Համացանցում շրջանառվող և տարածվող նորությունը՝ թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը:

Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել:

Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»: