Հաշմանդամ դարձած Դավիթը ուզում է նայել Սուրեն Պապիկյանի աչքերի մեջ 

Հաշմանդամ դարձած Դավիթը ուզում է նայել Սուրեն Պապիկյանի աչքերի մեջ 

Խաղաղապահ զորքերի նախկին զինծառայող, 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող Դավիթ Հակոբյանը տարիներ շարունակ փորձում է վերականգնել զինծառայության ժամանակ սխալ վիրահատության ընթացքում կորցրած առողջությունը: 

Ու քանի որ արդարության հասնելու հույսը գնալով մարում է, Դավիթը խնդրանքով դիմել է MediaHub-ին, որպեսզի իր խնդիրը ներկայացվի հանրությանը և գործող իշխանությանը։ Ասում է՝ բազմիցս դիմել է, որ հանդիպի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, բայց չեն հանդիպել այդպես էլ։ Հաշմանդամ զինծառայողը հուսահատ է։ 

Դավիթ Հակոբյանը ավարտել է «Բերկուտ» թիկնապահական քոլեջը, 2 ամիս թիկնապահ է աշխատել, ապա ծառայության անցել Խաղաղապահ զորքերում: 

Նշենք, որ 2012թ. Խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ հերթական պարապմունքին Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում: Վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Մուրացան» հոսպիտալ: Վիրահատությունն անհաջող է անցել: Ըստ էպիկրիզի՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո: 2-րդ վիրահատության անհրաժեշտություն է զգացվել: 8 ժամվա տարբերությամբ այն արվել է, որից հետո երիտասարդն ընկել է կոմայի մեջ: 10 օր անց արթնացել է՝ ձախակողմյան հատվածը պարալիզացված: Էպիկրիզում նշված է, որ վիրահատության ժամանակ երիտասարդը ինսուլտ է ստացել: 

Դավիթն ասում է՝ ծնողները Երևանում գտնվող տունը վաճառել են, որ իրեն փրկեն։ Նա ցանկանում է ապրել լիարժեք կյանքով, բայց պետությունն իրեն միայնակ է թողել ու չի աջակցում։ 

Լուսին Ղազարյան