13 օրվա ընթացքում շների կողմից կծման դեպքերի թիվը 75 է, որից 41-ը՝ թափառող շների կողմից
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն արձանագրվել։ Այս մասին ներկայացվեց Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի բնակիչների շրջանում արձանագրվել է աղիքային վարակի՝ 58, օդակաթիլային վարակի՝ 475, մանկական վնասվածքների՝ 162, թունավորումների՝ 32 դեպք։
Նշենք նաև, որ այս 13 օրվա ընթացքում շների կողմից կծման դեպքերի թիվը 75 է, որից 41-ը՝ թափառող շների կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում։