Մասնագետները զգուշացրել են հին գրքերի վտանգների մասին. դրանցում հայտնաբերվել են ծանր մետաղներ

Վիկտորիանական դարաշրջանի որոշ հատորներ, որոնք պատված են վառ դեղին պիգմենտներով, կարող են վնասակար լինել մարդկանց առողջությանը: Դա պայմանավորված է նրանով, որ դրանք պարունակում են վնասակար նյութեր:
Հին գրքերը կարող են գեղեցիկ տեսք ունենալ և միևնույն ժամանակ թունավոր լինել: Հայտնի է, որ վիկտորիանական գրքերի շապիկները երբեմն պարունակում են ծանր մետաղական գունանյութեր, ինչպիսիք են կապարը, քրոմն ու մկնդեղը: Մասնագետները պարզել են, որ որոշ դեպքերում դրանց կոնցենտրացիաները նույնիսկ գերազանցում են անվտանգ մակարդակը։
Հետազոտության ընթացքում մասնագետներն օգտագործել են ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրոմետր: Այն օգնել է որոշել, թե քանի մետաղ կա 26 գրքի շապիկներից յուրաքանչյուրում:
Մետաղներով հարուստ գրքի շապիկը արող է առաջացնել մաշկի ռեակցիաներ:
Բարեբախտաբար, քրոմի դեղին գույնը հեշտությամբ չի հեռանում ծածկոցներից, ուստի մասնիկները ներշնչելու կամ այդ ծանր մետաղները ձեր ձեռքերին փոխանցելու ռիսկը քիչ է: Սակայն մկնդեղի վրա հիմնված զմրուխտ կանաչ պիգմենտը դուրս է գալիս, ուստի այն ավելի վտանգավոր է մարդու առողջության համար։