Հեղուկ գազի գինը նվազել է. ո՞րն է պատճառը

Հեղուկ գազի գինը նվազել է. ո՞րն է պատճառը

MediaHub-ն այսօր արձանագրեց՝ հեղուկ գազի գինը նվազել է: Դեռ ոչ բոլոր տեղերում, օրինակ՝ Երևանի կենտրոնական հատվածներում այն դեռ 200 դրամի սահմաններում է, բայց հիմնականում ծայրամասային լցակայաններում նվազումն ակնհայտ է՝ այսօր հեղուկ գազը վաճառվում է 150-160 դրամով, մինչդեռ դեռ երեկ 210-220 էր:

Ինչո՞վ է պայմանավորված այս նվազումը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ նման կտրուկ տատանումը կապված է եղանակային պայմանների հետ, մասնավորապես` Վերին Լարսի անցակետի և Սյունիքի ճանապարհներն անցանելի լինելը ապահովում են բավարար քանակության հեղուկ գազ Հայաստանի տնտեսության համար: 

«Միաժամանակ բնական գազի գինը համաշխարհային շուկայում կտրուկ անկում է գրանցել»,- կարծիք է հայտնել նա: