Կառավարությունը ավելի քան 60 մլն եվրո վարկ կվերցնի, որ Երևանում ճանապարհ կառուցի

Կառավարությունը ավելի քան 60 մլն եվրո վարկ կվերցնի, որ Երևանում ճանապարհ կառուցի

Հայաստանի Հանրապետությունը Ասիական զարգացման բանկից վարկ կվերցնի, որ իրականացնի «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր»։ Դրա համար Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև կնքվելու է վարկային համաձայնագիր, որի վերաբերյալ համապատասխան որոշումն այսօր ընդգրկվել է ՀՀ կառավարության հերթական նիստի՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։

Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60 մլն 90 հազար եվրոյի  չափով վարկ, ընդ որում՝ նշված գումարը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով՝ Համաձայնագրի դրույթներին համապատասխան: Այս գումարով նախատեսվում է կառուցել Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները։

Վարկի փակման ամսաթիվ է համարվում 2028թ. մարտի 31-ը կամ այն ամսաթիվը, որը ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնեցվել Վարկառուի և ԱԶԲ-ի միջև: