Փաշինյանի քեֆը երբ տալիս է, այդ ժամանակ է հիշում տեղահանվածների մասին․ հադրութցի

Հայաստանի իշխանությունը նո՞ր է հասկացել, որ Արցախն ու Հայաստանը ուրիշ են։ Այսօր Կառավարության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում ասաց հադրութցիներից մեկը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանության հայտարարություններին, թե Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ։

Նրա խոսքով՝ Փաշինյանն ասում էր, որ ինքը արցախցիների փոխարեն չի կարող որոշում ընդունել, բայց հետո գնաց ու նոյեմբերի 9-ին փաստաթուղթ ստորագրեց։

«Ինքն ասաց՝ թող ռուսները գան։ Դե այս Կառավարությունն է ստորագրել այդ որոշումը»,- նշեց նա։

Հադրութցու խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի քեֆը երբ տալիս է, այդ ժամանակ է հիշում տեղահանվածների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։