«ՌԲ Լայպցիգը» հրաժարվել է 80 միլիոն եվրոյով վաճառել Գվարդիոլին

«ՌԲ Լայպցիգը» հրաժարվել է 80 միլիոն եվրոյով վաճառել Գվարդիոլին

Գերմանական «ՌԲ Լայպցիգը» հրաժարվել է 80 միլիոն եվրոյով Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» վաճառել 20-ամյա խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլին, հաղորդում է գերմանական Bild-ը։

«ՌԲ Լայպցիգը» ցանկանում է եւս մեկ մրցաշրջան Գվարդիոլին պահել թիմում։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Չելսին»։

Գերմանիայի անցած առաջնությունում Գվարդիոլը մասնակցել է 29 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։