Ուկրաինան ատոմակայա՞նն է ցանկացել գրավել․ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ուկրաինան ծրագրել էր գրավել Կուրսկի ատոմակայանը, սակայն հարձակումը կանխվել է։ Այդ մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի պլանավորված գործողությունների քարտեզը և նշել այդ գործողության համար նախատեսված ուժերն ու միջոցները՝ 20 հազար զինվորական, 27 տանկ, 50 միավոր զրահատեխնիկա, 30 միավոր տակառային հրետանի, 5 միավոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: