Եթե ես լինեի ԲԴԽ լիիրավ նախագահը՝ կկասեցնեի իմ նկատմամբ հարուցված վարույթը․ Վարդազարյան
Եթե ես լինելի ԲԴԽ լիիրավ նախագահը, ապա կառաջարկեի գործընկերներիս, որ կասեցվի գործի վարույթը, կամ ողջամիտ ժամկետով հետաձգվի։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանավոր կասեցված) Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին։
Նրա խոսքով՝ պետք էր սպասել ՍԴ որոշմանը, քանի որ դրանից է կախված լինելու, թե քանի դատավորի քվեարկությունն է կարևոր լինելու իր, ապագայում նաև մյուս դատավորների հետ կապված որոշման համար։