Սուրենն ասաց՝ խոսք ես տվել Նիկոլին ընտրել, եկել, Ծառուկյան Գագո ես ընտրում․ արագածավանցի
Սուրեն Թորոսյանը մի քանի անգամ ինձ հետ վիճել է, կանգնած եմ եղել, եկել` կռիվ է ման եկել։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արագածավանի բնակիչներից մեկը՝ խոսելով Թալինի ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի վարքագծի մասին։
«Միշտ ասել եմ՝ ախպեր, գնա քու ճամփով։ Իմ ավտոյի վրա ԲՀԿ-ի պաստառներն են, ինքը տեսել է, կոնֆլիկտի մեջ մտել հետս, չեմ ուզում մանրամասնել, թող ինքը գա, իր երեսին էլ կասեմ։ Ո՛չ գողական են, ո՛չ էլ օրենքով»,-ասաց նա։
Բնակիչը նշեց, որ Թորոսյանի հետ վեճերը շատ են եղել, բայց օրինակ բերեց մեկը, որը եղել է ընտրության օրերին։
«Սափեյանի ընտության օրն էր, եկավ, ինձ ասաց՝ խոսք ես տվել Նիկոլին ընտրել, եկել, Ծառուկյան Գագո ես ընտրում»,-ասաց բնակիչը։
Հիշեցնենք, 2023թ հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն (Սուրեն Թորոսյան-խմբ․) գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։
Թորոսյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում