Միջազգային ատյաններից հետ ենք կանչելու Ադրբեջանի դեմ հայցերը․ Փաշինյան

Միջազգային ատյաններից հետ ենք կանչելու Ադրբեջանի դեմ հայցերը․ Փաշինյան

Խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է ստորագրման, մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների ու տեղի մասին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  Նիկոլ Փաշինյանը։ 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի  համաձայնեցմամբ, ինչը կարևոր իրադարձություն է։ Բաքվի երկու առաջարկներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ ուժերի տեղակայմանը, մյուսը` հայցերը միջազգային հարթակներից հետ վերցնելուն ու իրար նկատմամբ քայլեր չանելուն։ Տեքստի հրապարակման հետ կապված, անկեղծ ասած, պրակտիկաներին պետք է նայել, թե ինչպիսին է: Մենք այդ տեքստում մենք մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք և, ըստ էության, հոդված-հոդված առանձին, այսպես, թե այնպես  հրապարակվել է: Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ»,-ասել է նա։