Ջուր չի լինի մի շարք հասցեներում

Ջուր չի լինի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  փետրվարի 26-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Չարենցավան քաղաքի Մ.Խորենացու փողոցի, Մ.Խորենացու 1, 2, 5 փակուղիների, Մելտոնյան 3, 7, 8 թաղամասերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  փետրվարի  26-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի  Մաշտոցի Պող.  48 շենքի, Մոսկովյան  8 շենքի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  փետրվարի 26-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի  Հրազդան քաղաքի Հացագործներ փողոցի, Հացագործներ 4 նրբանցքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: