Իտալիայի վարչապետը կարծում է, որ ԵՄ-ն չպետք է պատասխան միջոցառումներ սահմանի ԱՄՆ-ի դեմ

Իտալիայի վարչապետը կարծում է, որ ԵՄ-ն չպետք է պատասխան միջոցառումներ սահմանի ԱՄՆ-ի դեմ

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելնոին կարծում է, որ ԵՄ-ն չպետք է պատասխան միջոցառումներ սահմանի ԱՄՆ-ի դեմ։

Մելոնիի խոսքով՝ պատասխան միջոցները կարող են առաջին հերթին ազդել եվրոպական տնտեսության վրա։

«Ես վստահ չեմ, որ լավագույն ընտրությունը մաքսատուրքերին այլ մաքսատուրքերով պատասխանելն է: Որովհետև դրա ազդեցությունը կարող է ավելի մեծ լինել մեր տնտեսության վրա, քան այն, ինչ տեղի է ունենում մեր սահմաններից դուրս: Եվ մենք պետք է այս հարցի շուրջ անկեղծ քննարկում սկսենք ամերիկացիների հետ»,- նշել է վարչապետը հարցազրույցի ժամանակ։