ՄԻՊ-ը ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրենի հետ անդրադարձել է Բաքվում ապօրինաբար գերեվարված հայրերի «դատին»

ՄԻՊ-ը ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրենի հետ անդրադարձել է Բաքվում ապօրինաբար գերեվարված հայրերի «դատին»

Մարտի 25-ին Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ:
 

 Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
 

 Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորության հանգամանքին:
 

 Ի թիվս այլնի, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր: