Արմեն Գրիգորյանն ամերիկացի համանախագահի հետ է հանդիպել․ մանրամասներ

Արմեն Գրիգորյանն ամերիկացի համանախագահի հետ է հանդիպել․ մանրամասներ

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Հայտնել է ՀՀ Անվտանգության խորհուրդը։

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը ներայացրել է հայկական կողմի դիրքորոշումները:

Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: