«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

«Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթեց Ուկրաինան, որը ներկայացրեց Kalush Orchestra-ն` «Stefania» երգով:
Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է, երրորդում՝ Իսպանիան:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Մրցույթը մեկնաբանեցին Գարիկ Պապոյանն ու Հրաչուհի Ութմազյանը:
Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap» երգով վաստակեց 61 միավոր և զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:
Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես եկան Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը: