Մեր հավաքական պատասխանը պետք է լինի Մայր Հայաստանի գիրկ Արցախի վերադարձի և վերահայկականացման ծրագրի մշակումը․ Ոսկանյան

Մեր հավաքական պատասխանը պետք է լինի Մայր Հայաստանի գիրկ Արցախի վերադարձի և վերահայկականացման ծրագրի մշակումը․  Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձել է Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի տարածած կեղծիքներին ու կիրաառած հնարքներին՝ գրելով․

«Դատելով Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի՝ բռնազավթված Արցախի Հանրապետությունում մնացած մատների վրա հաշված հայերի մասնակցությամբ արդեն երկրորդ բեմականացված տեսանյութից, Բաքվում փորձում են էժանագին այս հնարքով ցույց տալ, թե որքան, իբր, հանդուրժող է արհեստածին Ադրբեջանի պարագլուխը։

Իրականում Արցախում տեղի է ունեցել բնիկ հայության էթնիկ զտում և ցեղասպանություն, իսկ բռնազավթված հինավուրց հայկական այս հողում մնացած հատուկենտ հայերին բարբարոսները պահում և օգտագործում են որպես «թանգարանային նմուշներ»։

Ըստ այդմ, որևէ սկզբունքային տարբերություն չկա երիտթուրք և Բաքվի բարբարոսական վարչախմբի դահիճների միջև, որոնց մեր հավաքական պատասխանը պետք է լինի արդար վրեժի և մայր Հայաստանի գիրկ Արցախի վերադարձի ու վերահայկականացման ծրագրի մշակումը»։