ԵԱՏՄ-ից դուրս գալով Հայաստանի արտահանումը կնվազի 80%-ով․ Զախարովա

ԵԱՏՄ-ից դուրս գալով Հայաստանի արտահանումը կնվազի 80%-ով․ Զախարովա

ԵԱՏՄ-ից դուրս գալով Հայաստանի արտահանումը կնվազի 80%-ով, կխաթարվեն տասնամյակների ընթացքում ստեղծված առևտրային շղթաները: Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Եվրասիական միությունից դուրս գալու դեպքում նախապատվությունների կորստի մասին, գրել են ԶԼՄ-ները։

«Քաղաքագիտության մեջ պետք չէ մտնել, կա տնտեսագիտություն, իսկ ԵԱՏՄ-ն տնտեսական օգուտների մասին է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին տալիս է տնտեսական լուրջ օգուտներ, ինչը բազմիցս նշել է ինքը՝ Երևանը, և նույն հարցը քննարկվել է Մոսկվայում Լավրով-Միրզոյան հանդիպմանը։ Միայն Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը նախորդ տարի մոտեցել է 12 մլրդ դոլարի»,- ասել է նա։