Անթալիայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Անթալիայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Անթալիայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում ընթացող դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ նրանք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների համածիրում քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վիճակն ու հեռանկարները։

Հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրականացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է տարբեր բազմակողմ ձևաչափերի, այդ թվում՝ «Կասպյան հնգյակի» և «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու հանձնառությունը:

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հանդիպել էր իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։