Արարատ Միրզոյան-Սերգեյ Լավրով հանդիպում կկայանա՞

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Անթալիայում, որտեղ մասնակցում է Անթալիայի դիվանագիտական համաժողովին:
Այդտեղ են նաև ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները:
MediaHub-ը դիմեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին՝ ճշտելու, թե արդյո՞ք Անթալիայում նախատեսված է Արարտ Միրզոյան-Սերգեյ Լավրով կամ Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպում:
Խոսնակը կարճ պատասխան տվեց. «Ոչ»:
Նշենք, որ եթե Ջեյհուն Բայրամովի հետ Միրզոյանը հանդիպել է երկու օր առաջ Բեռլինում՝ երկօրյա բանակցությունների շրջանակներում, ապա Սերգեյ Լավրովի հետ, որը ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ ներկայացուցիչն է, Հայաստանի արտգործնախարարը վերջին անգամ հանդիպել է Սկոպյեում՝ ԵԱՀԿ Նախարարական խորհրդի շրջանակում, 2023 թվականի նոյեմբերի 30-ին: Այս ամիսների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը, անշուշտ, խորացել է և, փաստացի, շարունակում է գահավիժել, քանզի ռազմավարական դաշնակիցներ երկրների նախարարները անգամ նույն հարթակում գտնվելով չեն ծրագրում հանդիպում: