Դոլարի փոխարժեքը նվազել է․ տարադրամն՝ այսօր

Դոլարի փոխարժեքը նվազել է․ տարադրամն՝ այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 14-ին, կազմել է 394.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.59 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 423.78 դրամ (աճել է 2.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 480.41 դրամ (աճել է 5.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.34 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390-393 դրամով, վաճառվում է 397-402 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 414-418 դրամով, վաճառվում է 426-433 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.66-5.26 դրամով, վաճառվում է 5.40-5.65 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 393 դրամով, վաճառվում՝ 398 դրամով:

Եվրոն գնվում է 418-421 դրամով, վաճառվում է 426-427 դրամով:

Ռուբլին գնվում է 5.20 դրամով, վաճառվում է 5.35 դրամով: