Զապորոժիեի շրջանի փոխվարչապետի օգնական Վլադիմիր Եպիֆանովը այրվածքներով հոսպիտալացվել է (տեսանյութ, լուսանկարներ)

Զապորոժիեի շրջանի փոխվարչապետի օգնական Վլադիմիր Եպիֆանովը այրվածքներով հոսպիտալացվել է՝ գազի բալոնների պայթյունից, որը բռնկվել է Land Cruiser մեքենայում:
Ամեն ինչ տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Ղրիմի Եվպատորիա մայրուղու վրա։ Պաշտոնյայի հետ մեքենայում եղել են նրա քարտուղարն ու անվտանգության աշխատակիցը. նրանք նույնպես հոսպիտալացվել են 2-3 աստիճանի այրվածքներով։
Օլեգ Կրյուչկովի խոսքով՝ մեքենայում գազի բալոններ են պայթել, սակայն արտակարգ ծառայությունները չեն հաստատել այս տեղեկությունը։