Փաշինյանի որոշմամբ պաշտոնակնություն է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմում

Փաշինյանի որոշմամբ պաշտոնակնություն է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ռոման Սմբատյանն ազատվել է ՀՀ կառավարությունում զբաղեցրած պաշտոնից:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Ռոման Վազգենի Սմբատյանին 2022 թվականի ապրիլի 28-ից ազատել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետի (06-Գ27-17.4-Ղ2-1) պաշտոնից։