Հայտնի է դարձել, թե ինչի մասին է խոսում բերանի տհաճ համը

Հայտնի է դարձել, թե ինչի մասին է խոսում բերանի տհաճ համը

Բժիշկ Էլլի Քենոնը Daily Mail-ին ասել է, որ բերանի տհաճ  համը կարող է լինել քթի, կոկորդի կամ սինուսների վարակի հետևանք: Նաև այս երևույթի պատճառը կարող են լինել նշագեղձերի «քարերը»՝ սննդի, լորձի, բջջային դետրիտների և միկրոօրգանիզմների կալցիֆիկացված կուտակումները:

Թերապևտը բացատրել է, որ քիթը, բերանը և սինուսները խոցելի են պաթոգեն միկրոօրգանիզմների նկատմամբ: Երբեմն բակտերիաներն ու վիրուսները առաջացնում են պաթոլոգիական վիճակներ, որոնք բնութագրվում են բերանի խոռոչում տհաճ համի և քթից հոտի ի հայտ գալով։

Բժիշկը հավելել է, որ հատուկ «տհաճ» համի մեկ այլ պատճառ կարող են լինել բեկորների, լորձի, բակտերիաների և նշագեղձերի վրա քայքայված էպիթելի կուտակումները: Նման կազմավորումները կոչվում են նաև տոնզիլիտի խցաններ: Նման քարերի առաջացման ստույգ պատճառը պարզ չէ, սակայն որոշ մարդիկ մրսածությունից հետո նկատում են նշագեղձերի խցանների քանակի աճ։ Թերապևտը նշել է, որ քիթ-կոկորդ-ականջաբանները որպես բուժում սովորաբար նշանակում են դեղորայքային թերապիա և ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ