«Սեր ես ու մի կյանք»․ Անդրեի ու սիրելիի նոր լուսանկարները

«Սեր ես ու մի կյանք»․ Անդրեի ու սիրելիի նոր լուսանկարները

Երգիչ Անդրեն նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է սիրելիի՝ Անիի հետ։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում զույգը ջերմ գրկախառնված է։ Անին հմայիչ կերպարում է։ Նրանք ջերմ գրկախառնված են։ «Չեմ հոգնի կրկնել ես, սեր ես ու մի կյանք», - հրապարակմանը կից գրել է Անդրեն։

Օրեր առաջ Անդրեն Տաթեւի վանքում ամուսնության առաջարկություն էր արել սիրելիին՝ Ազգային երգիչ նախագծից հայտնի Անի Օհանյանին: Տեսանյութը հրապարակվել էր երգչի ինստագրամյան պաշտոնական ալիքում: