Բժիշկները 4 օր անց երեխայի օրգանիզմից դուրս են բերել 15 մագնիս․ մանրամասներ․ ՌԴ (լուսանկար)

Բժիշկները 4 օր անց երեխայի օրգանիզմից դուրս են բերել 15 մագնիս․ մանրամասներ․ ՌԴ (լուսանկար)

Մերձմոսկովյան վիրաբույժներն անխուսափելի մահից փրկել են 1․5 տարեկան երեխային: Երեխան կուլ է տվել 15 մագնիս, որոնք կպել են միմյանց նրա աղիքներում։ Գրել է Mash տելեգրամյան ալիքը։

Երեխան ծանր վիճակում ընդունվել է Ռամենսկոյեի հիվանդանոց՝ փքված որովայնով ու բարձր ջերմությամբ։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են նաև վարակիչ-թունավոր շոկ։ Պարզվել է, որ երեխան 4 օր առաջ անմարսելի բան է կուլ տվել։ Բժիշկներն անմիջապես նրան տարել են ուլտրաձայնային հետազոտության ու պարզել պատճառը։ Նեոդիմիումի մագնիսից 15 փոքր գնդիկներ կպել են աղիքներում և բառացիորեն դադարեցրել դրանց աշխատանքը։

Երկու ժամվա ընթացքում փոքրիկին վիրահատել են, վիճակը կայունացել է, շտապօգնության ավիամեքենայով տեղափոխել են Մոսկվայի մարզային գիտահետազոտական ​​կլինիկական ինստիտուտ՝ վերականգնողական աշխատանքների։ Նրա մոտ հիմա ամեն ինչ կարգին է, օրերս երեխային մոր հետ տուն են ուղարկել։