ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը կալանավորվել է

ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման մեջ մեղցադրվող Սուրեն Մանուկյանը կալանավորվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը:
«Չնայած ենթադրյալ կատարված դեպքին առնչությունը հերքող և մասնակցությունը բացառող, պաշտպանական կողմից ներկայացված բազմաթիվ բազմաթիվ փաստերի, դատարանը որոշեց կալանավորել Սուրեն Մանուկյանին։
Կալանավորման որոշման հետ միանշանակ համաձայն չենք, այն համարում ենք անօրինական և անհիմն, հետևաբար այն ստանալուց հետո սահմանված ժամկետում կբողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան»,- գրել է նա։
Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 191 հոդվածի2-րդ մասի 5-րդ կետով, այն է`անձի առեւանգումը խմբակային ձեւով:
Նշենք, որ Սուրեն Մանուլյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է «հերթական քաղաքական շոուն»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն հայտարարել է, որ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հոգի։ Ոստիկանությունն էլ հայտնել էր, որ նախկին պատգամավորի հորը առեւանգել են եւ գումար են պահաջել: