Հայաստանի հավաքականը պարտվեց խորվաթներին

Հայաստանի հավաքականը պարտվեց խորվաթներին

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։ Ցավոք, Հայաստանի հավաքականը պարտություն կրեց նվազագույն հաշվով։ 15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց գերմանական «Հոֆենհայմի» 32-ամյա հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որն աչքի ընկավ անկյունայինից հետո։ Գոլը գրանցվեց VAR-ի կիրառումից հետո։