Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

67 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Սահակյանը Հայաստանի հավաքականի առաջին ոսկին նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։
Նա փոքր ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 145 կգ-ոց ծանրաձողը։ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով առաջատարն է։