ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին

Գիշերն Ուկրաինայի Զինված ուժերը 8 անօդաչու թռչող սարքերից հարձակում են իրականացրել Կորենովսկայա կայանի վրա, որն ապահովում է «Թուրքական հոսք» գազատարի էներգամատակարարումը, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ «Թուրքական հոսքին» մատակարարող կոմպրեսորային կայանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը միտումնավոր է եղել։

Կայանի վրա գրոհած բոլոր անօդաչու թռչող սարքերը խոցվել են, վնասներ չեն հասցվել։

«Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը փորձել են գրոհել գազաբաշխիչ կայանը, որը մատակարարում է Թեմրյուկ քաղաքն ու նավահանգիստը»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսական կողմը նշել է, որ մարտի 18-ից Կիեւը ոչ մի օր չի դադարեցրել հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա։