Բրիթնի Սփիրսի հետքերո՞վ. 64-ամյա Մադոննան կրկին կիսամերկ կեցվածք է ընդունել՝ պայուսակը բերանին

Մադոննան սադրիչ լուսանկարների ու տեսանյութերի իր շքերթը շարունակել է շքեղ կիսամերկ կադրով՝ արտասովոր վայրում որ պակաս արտասովոր պայուսակով։
Երգչուհին լուսանկարների շարք է հրապարակել Balenciaga-ի թանկարժեք պայուսակով՝ «Զգուշացեք ժապավենից» մակագրությամբ, որը հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի շնորհիվ։ Մադոննան պայուսակի բռնակները բռնել է ատամներով՝ առանձնահատուկ թեժ կադրեր ստանալու համար: Բաց ձեռնոցները, ծանր բազմաշերտ վզնոցները և արտասովոր ակնոցները նրան օգնել են ստեղծել էլ ավելի կրակոտ կերպար: Երգչուհին տասը լուսանկարներից բաղկացած հրապարակումը մեկնաբանել է այսպես՝ «-ը պայուսակում է»։
Մադոննան կադրերում ներկայացել է թոփլես՝ ժանյակավոր կորսետով, գուլպաներով և ժանյակավոր ներքնազգեստով։