ՀՀ-ն Արցախի խնդրի լուծման հետ կապված բոլոր գործիքներն այս օրերի ընթացքում կիրառել է․ Էդմոն Մարուքյան

Ամեն տարի, եթե հանրապետություն եմ լինում, գալիս եմ Սուրբ Ծննդյան պատարագին: Հույս ունեմ, որ ավելի կհամախմբվենք, ավելի կվերանայենք մեր գործերը, կքննենք ինքներս մեզ՝ ավելի լավը դառնալու համար, համախմբված կլուծենք մեր առջև ծառացած հիմնախնդիրները։

Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ նա, թերևս, իշխանության հետ առնչվող միակ պաշտոնյան էր, որ այսօր ներկա էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագին։ 

Մարուքյաննն անդրադարձավաև  Արցախում տեղի ունեցող զարգացումներին, Լաչինի միջանցքի արդեն 26 օր փակ լինելուն։ 

«ՀՀ-ն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն այս օրերի ընթացքում կիրառել է, կիրառում է և շարունակելու է կիրառել, հումանիտար հարցերով խումբ է ստեղծված Կառավարությունում՝ փոխվարչապետի գլխավորությամբ, ամեն ինչ արվում և արվելու է, որպեսզի այն, ինչ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անում է Արդրբեջանը, դրա դեմն առնենք և այդ խնդիրները կարգավորվեն»,-հավաստիացրեց Մարուքյանը։

Արդյո՞ք Արցախում ստեղծված իրավիճակը իշխանությունների կողմից ձախողված դիվանագիտության արդյունք չէ: Այս մասով Էդմոն Մարուքյանը նշեց, որ ձախողված դիվանագիտություն արձանագրում են այն ժամանակ, երբ սկսում են իրար վրա կրակել, իսկ քանի դեռ խոսում են և օգտագործում են բանակցային խողովակները՝ այդ բնութագրումը չի կարող տալ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։