Կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը մերժել է Հայաստանի հավաքական հրավերը. հայտնի է պատճառը

Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը մերժել է Հայաստանի հավաքական հրավերը:
Ավանեսյանը Հայաստանի հավաքական էր հրավիրվել Ալեքսանդր Պետրակովի կողմից՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերին մասնակցելու համար։
22-ամյա ֆուտբոլիստը մերժել է հրավերը, քանի որ «Բալթիկան» նույն ժամանակահատվածում Առաջին լիգայի հանդիպում ունի «Տյումենի» հետ, և Ավանեսյանը որոշել է մնալ ակումբում և օգնել այդ խաղում, հայտնել է Metaratings-ը։
Սեպտեբերի 7-ին Հայաստանի հավաքականը տանը կընդունի Լատվիային, իսկ սեպտեմբերի 10-ին արտագնա հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։