Հուսանք՝ տիկին Վարդապետյանն արդեն կմտաբերի բռնության դեպքերը․ Ֆանյան
Լկտիաբար բռնություն է գործադրվում փաստաբանի նկատմամբ, և լիահույս ենք, որ այս ակցիայից հետո տիկին գլխավոր դատախազը կարձագանքի։ Այդ մասին այսօր գլխավոր դատախազության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Նշենք, որ ակցիայի շրջանակում փաստաբաններն Աննա Վարդապետյանին «բաց ալիքներով» հեռուստացույց նվիրեցին, որպեսզի հնարավորություն ունենա Հ1-ից բացի այլ ալիքների էլ հետևել և տեղեկանալ, որ ոստիկանությունում փաստաբանների նկատմամբ բռնություն է կիրառվում:
Նրա խոսքով՝ իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի նկատմամբ ոստիկանի նկատմամբ բիրտ ուժ է կիրառվում, և իրենք հույս ունեն, որ հեռուստացույց նվեր ստանալուց հետո գոնե Աննա Վարդապետյանը նման դեպքերը կմտաբերի։
Մանրամասները՝ տեսանյութում։