Վերջին 7 ամսում ավելի քան 23 մլն օտարերկրյա քաղաքացի է մեկնել Թուրքիա

Վերջին 7 ամսում ավելի քան 23 մլն օտարերկրյա քաղաքացի է մեկնել Թուրքիա

Թուրքիա ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն ընթացիկ տարվա 7 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 128.28%-ով, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ օտարերկրյա այցելուների թիվը հունվար-հուլիս ամիսներին կազմել է 23 մլն 30 209։

Ամենաշատ թվով տուրիստներ են եկել Թուրքիա Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից և Մեծ Բրիտանիայից։

Այս տարվա միայն հուլիս ամսին Թուրքիան հյուրընկալել է 6 մլն 665 հազար 129 զբոսաշրջիկի՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցելով 52.84%-անոց աճ:

Գերմանիայից ժամանել է 962 003 մարդ, Ռուսաստանից ՝ 741 419 մարդ, Մեծ Բրիտանիայից՝ 545 973 մարդ։ Հաջորդիվ ամենաշատ թվով այցելուներ ժամանել են Նիդերլանդներից և Բուլղարիայից։