Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր

Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում վերջինը պայքարի մեջ մտան գերծանր քաշային տղաները:

Հայաստանն այս քաշային կարգում ուներ երկու ներկայացուցիչ` Յաշա Մինասյանը և Պետրոս Պետրոսյանը:

Յաշա Մինասյանը երկամարտի 354 կգ արդյունքով 7-րդն է:

Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում բարձրացնելով 166 կգ`այս ձևում երրորդն էր, իսկ հրում` 218 կգ-ով` առաջինը: Երկամարտի 384 կգ արդյունքով Պետրոս Պետրոսյանը դարձավ երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր: