Փաշինյանը Մինսկ չի մեկնի. ի՞նչ է ասել Լուկաշենկոյին

Փաշինյանը Մինսկ չի մեկնի. ի՞նչ է ասել Լուկաշենկոյին

Ինչպես ավելի վաղ MediaHub-ը գրել էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու  ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։

Քիչ առաջ Փաշինյանի մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսզարույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին եւ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը»։