Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջնականապես ամուսնալուծվել են. մանրամասներ

Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին 8 տարի տեւած դատական վեճերից հետո կարողացել են համաձայնություն կնքել իրենց ամուսնալուծության պայմանների շուրջ։ Այս մասին գրում է People ամսագիրը։
«Նա և երեխաները թողել են ամբողջ ունեցվածքը, որը նրանք կիսում էին Փիթի հետ, և այդ ժամանակվանից նա կենտրոնացել է իր ընտանիքի համար խաղաղություն ու հանգստություն գտնելու վրա», - մեջբերում է հրատարակությունը Ջոլիի փաստաբանին։
Փաստաբանի խոսքով՝ Անջելինան ուժասպառ է, բայց ուրախ է, որ այս հատվածն անցյալում է։ Փիթի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել ամուսնալուծության մասին լուրերը։