ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կախված է ոչ միայն Ռուսաստանից. Պուտին

ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կախված է ոչ միայն Ռուսաստանից. Պուտին

Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորումը կախված է ոչ միայն Ռուսաստանից, քանի որ այն ոչ մեկի հետ հարաբերությունները չի փչացրել. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորմանը, ապա դա կախված է ոչ միայն մեզանից: Մենք չենք փչացրել այդ հարաբերությունները, փչացել են հարաբերությունները մեզ հետ, և նրանք միշտ փորձել են մեզ ինչ-որ տեղ մղել հետին պլան՝ անտեսելով մեր շահերը»,- ասել է Պուտինը: