Մորը ստիպել են, որ ութ օրական երեխային գցի, նոր սահմանն անցնի, հիմա ո՞նց բարեկամանանք թուրքի հետ
Հայ-թուքական սահմանը բացելու համար հայկական կողմը ակտիվորեն շարունակում է Մարգարայի կամուրջի շինարարական աշխատանքները։
Մինչ իշխանությունը խոսում է հարաբերությունների կարգավորման ու դրական նոտայի մասին, Մարգարայի բնակիչներն այդքան էլ ոգևորված չեն ճանապարհի բացմամբ։
Սահմանից մի քանի հարյուր մետրի վրա է բնակվում 85-ամյա Ռիմա տատը, որն արդեն 60 տարի է՝ այս գյուղի բնակիչ է։
«Ի՞նչ լավ բան սպասենք թուրքից, մեր երեխեքին մորթեց, մինչև էսօր ցեղասպանությունից ենք խոսում, հիմա որ սահմանը բացենք, բարեկանամալո՞ւ ենք»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց նա։
Ռիմա տատն այն կարծիքին է, որ հարևան թուրքը շարունակում է թշնամի մնալ։
Ասվածն ավելի համոզիչ դարձնելու համար Ռիմա տատը պատմում է ցեղասպանությունից մազապուրծ եղած սկեսրայրի ու սկեսրոջ պատմությունը։
Սկեսրայրը 13 տարեկան է եղել, երբ Վանից գաղթել են։ Քուրդ ընկերներն են գորգի մեջ փաթաթել ու այդպես փրկել։
Իսկ սկեսուրը ութ օրական է եղել, երբ թուրքերը մորն ասել են՝ աղջկադ գցի, տղայիդ հետդ տար։
«Մայրը աղջկան թողել է, հետո երեխան որ շատ է լացել, իր քավորը գտել է, տարել մորը հանձնել։ Ու այդպես սկեսուրս փրկվել է»,- պատմեց Ռիմա տատը։
Մանրամասները` տեսանյութում