ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ՀՀ-ում է. քննարկման թեմաներից է հայ-ադրբեջանական բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ՀՀ-ում է. քննարկման թեմաներից է հայ-ադրբեջանական բանակցությունները

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։

«Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին»,- տեղեկացնում են դեսպանատնից։