«Բավարիայի» մարզական տնօրենը Դե Լիգտի տրանսֆերն ավարտելու համար ժամանել է Թուրին

«Բավարիայի» մարզական տնօրենը Դե Լիգտի տրանսֆերն ավարտելու համար ժամանել է Թուրին

Թուրինի «Յուվենտուսի» եւ Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Մատեյս Դե Լիգտը մոտ է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն։

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը ժամանել է Թուրին, որպեսզի ավարտին հասցնի Դե Լիգտի տրանսֆերի գործարքը։

Թուրինի օդանավակայանից Սալիհամիջիչի լուսանկարը հրապարակել է twitter.com/dimarzio-ն։

«Յուվենտուսը» Դե Լիգտի տրանսֆերից ակնկալում է ստանալ 80 միլիոն եվրո։